Հարգելի՛ բարեկամ,

Ողջունում ենք Ձեզ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքէջում:

ՀՀ դատավորների միությունն իր ավելի քան 25-ամյա գործունեության ընթացքում միշտ կարևորել է թափանցիկ ու մատչելի գործելաոճը, որը նպատակաուղղված է դատարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը: Անկասկած, մեր առաքելությանը հարիր ձեռնարկելու ենք առավելագույնը, որպեսզի մեր երկրում բացառիկ գործառույթ, այն է՝ արդարադատություն իրականացնող դատավորի գործունեությունն առավել մատչելի ու հասկանալի լինի քաղաքացիների համար՝ նպաստելով հասարակության մեջ դատական համակարգի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ դատավորների միության պաշտոնական կայքի թարմացման հիմնական նպատակը նորովի մոտեցումներով ու ժամանակակից տեխնիկական լուծումներով հագեցված եղանակներով Միության, առանձին անդամների աշխատանքային գործունեության մասնագիտական, ստեղծագործական և հասարակական երանգների ամբողջական լուսաբանումն է, ինչպես նաև դատաիրավական համակարգի համաշխարհային ու տարածաշրջանային արդի մարտահրավերների, այդ գործընթացների զարգացման միտումների ներկայացումը, որը հնարավորություն կտա իրական պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման վիճակի ու դրա մատչելիության ապահովվածության վերաբերյալ:

Լիահույս ենք`կայքում կգտնեք օգտակար տեղեկություններ ոչ միայն Ձեզ հուզող հարցերի, այլ նաև դատավորի աշխատանքի հետաքրքրաշարժ անցուդարձի վերաբերյալ:

Մաղթում ենք արդյունավետ փոխհամագործակցություն:


Նորություններ

27.05.2026

Հայտարարություն

Դատավորների միության հարգելի՛ անդամներ, 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ ն…

05.05.2026

Մարգարիտ Ամյանն ընտրվեց Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի…

Նախադեպային որոշումներ

20.01.2020

Օտարերկրյա պետության՝ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ դատական ակտի ճանաչումը

Թիվ ՇԴ/0024/16/17 քաղաքացիական գործով 2019 թվականի հոկտեմբերի 01-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում …

20.01.2020

Կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքի և դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակի՝ որպես ապացույցների գնահատման առանձնահատկությունները պարտապանին սնանկ ճանաչելու հարցը լուծելիս

Թիվ ԼԴ4/0022/04/18 սնանկության գործով 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում …

Մեր գործընկերները